«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՈՒնի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան

ՈՒնի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան
25.08.2022 | 07:23

Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։


Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի ապառազմականացման և «Լաչինի միջանցքի» խնդիրները։
«Զանգեզուրյան միջանցքի» թեման վաղուց է դուրս եկել ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան օրակարգերից և մեծ տարածաշրջանի համատեքստում է քննարկվում։


Ինչ վերաբերում է Արցախի ապառազմականացման պահանջին, ապա դրա առաջին քայլը ՀՀ իշխանությունն արել է՝ 2021-ից դադարեցրել է զորակոչը դեպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։
Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև՝ ռազմականացված մյուս կառույցները։


Ինչ վերաբերում է «Լաչինի միջանցքին», ապա նոր երթուղու փոփոխությամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, այլ ոչ թե միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրների է հանգեցնելու։
Ունի՞ ռեսուրս, հնարավորություն, կամք ՀՀ իշխանությունը՝ կանխելու կամ մեղմելու մեզ մոտեցող նոր սպառնալիքները։
Միանշանակ՝ ոչ։


Ունի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորություն։
Միանշանակ՝ այո, սակայն առաջին նախապայմանն այս իշխանության անհապաղ հեռացումն է։
Առանց այս նախապայմանի իրագործման շարունակելու ենք արձանագրել նոր աղետներ, նոր կորուստներ, նոր ջախջախում։

Դիտվել է՝ 19378

Մեկնաբանություններ